<<Մ-Մետալ>> Ընկերությունը հիմնադրվել է 2006թ-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Հիմնադրման տարիներից սկսած <<Մ-Մետալ>> ընկերությունը մեծամասշտաբ գործունեություն է ծավալում, մատակարարելով շինանյութ ինչպես Շիրակի մարզում, այնպես էլ ողջ հանրապետության տարածքում։ Կարճ ժամանակահատվածուն ընկերությունը ի շնորհիվ բարեխիղճ աշխատանքի և միջազգային չափանիշներին համապատասխանող որակի ձեռք է բերել ոչ միայն հաճախորդների անվերապահ վստահությունը, այլ նաև ընդլայնել է գործունեության ոլորտը, զբաղեցնելով ոլորտում առաջատար դիրքեր։ Սկսած 2008թ․-ից <<Մ-Մետալ>> ՍՊԸ-ն հանդիսանում է գերմանական << KNAUF>> ընկերության միակ պաշտոնական ներկայացուցիչը Շիրակի մարզում։ Հաճախորդներին միշտ բարձրակարգ և նորացվող տեսականի ներկայացնելու համար 2008թ․ -ից հիմնադրվել է <<Մ-Մետալ>> արտադրամասը, որը ներառում է ամեն ինչ կապված տանիքածածկերի և դրանց համալրող դետալների հետ։
<<Մ-Մետալ>> ՍՊԸ-ն հաճախորդներին է առաջարկում Կորեական բարձրակարգ ՊՈԼԻՍԹԵՐ թաղանթով պաշտպանված գունավոր լաքաներկված թիթեղներ, ինչպես նաև թիթեղների այլ տեսականի: